Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿԻՐ ԻՆՔՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿԻՐ ԻՆՔՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ
25.10.2011 | 00:00

Յուրաքանչյուր երկիր, ելնելով իր ֆինանսական կարողություններից, իր աշխարհագրական դիրքից, հարևանների հետ ունեցած հարաբերություններից և սուվերեն իրավունքներից, ինքն է որոշում իր պաշտպանության հարցերը: «Իրավունք ունի՞ Իրանն ունենալու ատոմային զենք, թե՞ ոչ» հարցի պատասխանը` վերջում: Իսկ հիմա փորձենք կատարել պատմական որոշակի վերլուծություն, որն էլ կօգնի ստանալու առաջադրված հարցի պատասխանի որոշակի մասը:
Երկրորդ համաշխարհային պատերազմում հիտլերյան Գերմանիայի կապիտուլյացիայի ակտի թանաքը դեռ չէր չորացել. թե ինչպիսին պետք է լինեին պետությունների հարաբերությունները, և դաշնակիցներից ով ինչպիսի ուժով պիտի մասնակցեր Ճապոնիային ծնկի բերելոն, երբ Պոտսդամում շարունակվող բանակցություններում ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահին փոխարինած Տրումենը աչքի տակով անցկացրեց ստացված հեռագիրը. «Երեխան հաջող ծնվեց»: Եվ այդ «երեխան»` ատոմային ռումբը, մի քանի օր հետո` օգոստոսի 6-ին, վերջնականապես ծնկի բերեց ոչ միայն Ճապոնիան, այլև մի քանի տարի ահ ու սարսափի մեջ պահեց Խորհրդային Միությունը` իր երբեմնի դաշնակցին:
Տեղին է հարցնել` ԱՄՆ-ի ինչի՞ն էր պետք այդ ահավոր զենքը: Ֆաշիզմը պարտվել էր, աշխարհում խաղաղություն էր հաստատվել: Դաշնակիցները, կարծես, իրար նկատմամբ թշնամաբար չէին տրամադրված: ԱՄՆ-ն այդ նոր որակի զենքով սկիզբ դրեց հետագա է՛լ ավելի հզոր, բոլորովին այլ որակով ատոմային զենքերի արտադրությանը: ԱՄՆ-ը, այդ ժամանակվա թերևս միակ ատոմային տերությունը, չասաց, չսպառնաց իր ոխերիմ թշնամուն, թե տես, ես ականջներդ կկտրեմ, եթե սկսես մտածել ատոմային զենքի արտադրության մասին: Մի՞թե այն ժամանակ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն իրար նկատմամբ պակաս թշնամաբար էին տրամադրված, քան այսօր Իրանն ու Իսրայելը: 1949 թվականին Խորհրդային Միության տարածքով անարգելք թռչող ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռները (ԽՍՀՄ-ը, թերևս, ի վիճակի չէր ոչնչացնելու 18000 մետրից բարձր թռչող ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռները) Սիբիրի տարածքում հայտնաբերեցին չափազանց մեծ ռադիացիա: 1949-ին Խորհրդային Միությունը պաշտոնապես հայտարարեց սեփական ատոմային ռումբ ունենալու մասին: Երկու հակադիր ճամբարներում սկսվեց սպառազինման մրցավազքը: Տեղին է հարցնել` ԱՄՆ-ն ինչո՞ւ թույլ տվեց իր բլոկի երկու երկրներին, Անգլիային և Ֆրանսիային, ունենալ սեփական ատոմային ռումբ: Հերթը հասավ Չինաստանին, Հնդկաստանին, անգամ Պակիստանին: ԱՄՆ-ը երբեք չասաց, քեզ ո՞վ է թույլ տալիս նման զենք ունենալ: Հավատացած եմ, եթե վաղը Բրազիլիան փորձի նման զենք ունենալ, ԱՄՆ-ը ոչինչ չի ասի, և ԱտԷՄիԳ-ն էլ զեկուցագիր չի կազմի: Իսկ թե քանի ատոմային մարտագլխիկ ունի Իսրայելը, հավանաբար միայն ԱՄՆ-ը գիտի: Թե որտեղ և ինչ պայմաններում է Իսրայելն արտադրել ատոմային ռումբ և որտեղ է փորձարկել (չար լեզուներն ասում են ՀԱՀ-ում), ստույգ դժվար է ասել: Դե հասկանալի է, կասեն Իսրայելի բարեկամները, Իսրայելը շրջապատված է թշնամի երկրներով, իսկ ես կասեի, որ ոչ առավել թշնամի, քան Հայաստանը: Ասում եմ, ոչ առավել, որովհետև արաբա-իսրայելական մի քանի պատերազմները ցույց են տվել, որ այդ ազգերը թշնամի ժողովուրդներ չեն: Որտեղ իսրայելցի զինվորն է մտել, արաբ խաղաղ բնակիչ չի փախել, կամ հակառակը: Ավելին ասեմ, շատ պաղեստինցիներ ամեն օր անցնում են սահմանը և աշխատանքի են գնում Իսրայել և երեկոյան տուն վերադառնում: Հայ-ադրբեջանական հարաբերությունները բոլորովին այլ են: Որտեղ հայ զինվոր է մտել, ազերին փախել է, կամ հակառակը: Այսօր էլ թուրքական պետությունների պետական քարոզչությունը միայն հայատյացություն է քարոզում, այդ երկրներում հայի դարավոր մշակույթի ոչնչացումը (ճիշտ է, Եվրոպայի աչքերին թոզ փչելու համար Թուրքիան ցուցադրաբար ինչ-որ բաներ անում է) սովորական բան է նրանց համար: Եթե հաշվի առնենք այդ երկու պետությունների ժողովրդի թիվը, նրանց հարստությունները, ուրեմն Հայաստանին օդի պես անհրաժեշտ է գերհզոր զենքի արտադրությունը: Եթե Իսրայելին կարելի է, ապա Հայաստանին ինչո՞ւ ոչ: Իսրայելական պետությունն ինքնուրույն քաղաքականություն վարող իր հարևանների նկատմամբ վարում է անհանդուրժողական քաղաքականություն: Պետք էր ոչնչացնել Սադամ Հուսեյնին, Իսրայելը պատրաստ էր դրան և դա արեց ոչ սեփական զինուժով: Հիմնավորեցին ԱտԷՄիԳ-ով Իրաքում ատոմային զենքի առկայությունը, և օվկիանոսից այն կողմ հավաքեց իր ՆԱՏՕ կոչված ոչ պաշտոնական դաշնակիցներին և Իրաք երկիրը վերածեց դժոխքի: Հետո պարզվեց, որ ոչ միայն Սադամի պալատների տակ ուրան չի հարստացվել, այլև ընդհանրապես այդ երկիրը հեռու էր դրանից: Եվ ո՞վ պատասխան տվեց վայրի ուժի քաղաքականություն այդ երկրի նկատմամբ կիրառելու համար. իհարկե` ոչ ոք: Հիմա հերթը Սիրիայինն ու Իրանինն է։ Սիրիայի նկատմամբ առանձին ուժ չեն կարող կիրառել: Իրանը նրա համար կանգնած է: ՈՒրեմն հարկավոր է խփել Իրանին, և պատրվակը կա: Իրանը մոտ է, կամ արդեն ունի ատոմային զենք: Իրանը տարածաշրջանային խաղաղ երկիր է, նույնը կասեի նաև Սիրիայի նկատմամբ: Այդ երկու իսլամական երկրներում բացարձակ բարձր է կրոնական հանդուրժողականությունը: Ասածիս հաստատումն է հայ համայնքի նկատմամբ այդ երկու կառավարությունների դրական վերաբերմունքը, ինչը չես ասի թուրքական պետության հասցեին, անգամ Երուսաղեմի նկատմամբ, Իսրայելի հասցեին: Այդ պետություններն Իրանին և Սիրիային բացահայտ ագրեսիվ հալածանքի են ենթարկում արևմտյան զանգվածային լրատվամիջոցներով և փորձում են համաշխարհային հանրության համար թշնամու կերպարանք ստեղծել ի դեմս նրանց: Իրանում բազմիցս փորձեցին ադրբեջանցիներին ոտքի հանել, սակայն բան դուրս չեկավ: (Սիրիայում Թուրքիան կարծես օգտագործում է տեղական դժգոհ տարրին): Իրանը հաջողությամբ, որպես զարգացող պետություն, ոչնչացնելու միակ ճանապարհը մնացել է մեկը` ատոմային ռումբի բլեֆը, ինչն էլ հաջողությամբ փորձում է իրականացնել Իսրայելն ԱՄՆ-ի միջոցով: Իսրայելի ժողովուրդը դարեր շարունակ անցնելով գողգոթայով, կրելով անթիվ նսեմացումներ, տառապանքներ, մարդկային ռեսուրսների ահավոր կորուստներ, մի քանի տասնամյակ առաջ կարողացավ ստեղծել սեփական պետություն: Տարեցտարի ուժեղանալով ոչ միայն դարձավ տարածաշրջանի հզոր պետություններից մեկը, այլև մոռանալով սեփական դաժան անցյալը, այսօր զոհի կարգավիճակից վերածվել է ագրեսորի: Պաղեստինի ժողովրդի դեմ յոթ տասնամյակ տարվող պայքարը դա է վկայում: Պաղեստինի ժողովուրդը պետականության իրավունք ունի: Ավելին ասեմ, պետք չէ սեփական հոլոքոստը դրոշակ դարձնել և այդ դրոշակով ծածկել լսելիքն ու տեսնելիքը այլ ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ: Հոլոքոստն ամենևին էլ եզակի չէ: Հրեան օտարի հողի վրա է ենթարկվել սպանդի: Հային սեփական հողի վրա են սպանել և խլել նրա հայրենիքը: Ասացեք խնդրեմ, ո՞րն է ահավոր, եթե, իհարկե, ողբերգությունները կարելի է համեմատել: Հետևաբար, ո՞րն է եզակի:
Երբ գրում էի հոդվածը, հաղորդվեց, որ Օբաման, Ռուսաստանը, Չինաստանը հայտարարել են, որ Իրանի ատոմային ծրագիրն իրենից վտանգ չի ներկայացնում: Բնական է, ԱՄՆ-ը չէր կարող այս անգամ էլ օգտագործել ՄԱԿ-ը: Մնում էր լռել: Ինչը և եղավ: Իրանը հզորանում է: Սիրիան անվտանգ կմնա: Այդ երկու իսլամական պետությունները մեր բարեկամներն են:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ